Մամեդյարովը «զգուշավոր լավատեսություն» է հայտնել
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վիեննայում ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, հայտարարել է, որ հայաստանցի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 6-ին ժամերով բանակցություններ են ընթացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով:
«Այսպիսի աշխույժ, նպատակային, արդյունքի հասնելու միտված բանակցությունները զգուշավոր լավատեսության առիթ են հանդիսանում», - ասել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպումը «ճիշտ ուղղությամբ» քայլ էր: «Այդ հանդիպումը ապացուցեց, որ նպատակային բանակցությունների համար նախապայմաններ առաջ քաշելը դատապարտված է ձախողման», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, ԵԱՀԿ արտգործնախարարների Վիեննայի հանդիպմանը երեկ ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: