Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին այցելելու է Եգիպտոս
Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հանդիպմանը քննարկվելու է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական և առևտրի հարաբերությունները:
Կրեմլը հաղորդում է, որ երկու նախագահները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կայունության և անվտանգության հարցերը:
2015 թվականի հոկտեմբերին Եգիպտոսում ռուսական օդանավ կործանվեց, որի հետևանքով 224 մարդ էր զոհվել, հիմնականում ռուսաստանցի զբոսաշրջիկներ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձել էր օդանավը կործանելու պատասխանատվությունը: