Վիեննայում հանդիպել են Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները
Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը Թվիթերի իր էջում գրել է. «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ քննարկեցի պատանդների փոխանակման հարցը: Հաջորդ շաբաթներին այս հարցով պետք է իրական առաջ շարժվել: Խոսքը մարդկանց և նրանց հարազատների մասին է»:
Դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում անցկացում է արտգործնախարարների տարեկան նիստը, որի շրջանակներում տեղի են ունենում նաև երկկողմ հանդիպումներ: