Իսրայելցի ուժայինների եւ պաղեստինցիների միջեւ բախումներում առնվազն 31 մարդ է վիրավորվել
Այս թեմայով
- Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ
- ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
- Հռոմի Պապը Էրդողանին հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
- ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է․ Ռոհանի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո բախումներ են տեղի ունեցել իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև:
Մասնավորապես, Հորդանան գետի Արևմտյան ափին առնվազն 31 մարդ վնասվածքներ է ստացել իսրայելցի ուժայինների արձակած հրազենային և ռետինե փամփուշտներից: Բժիշկները փոխանցում են, որ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրդովված հանրությունը բողոքի էր դուրս եկել «Մա՛հ Ամերիկային» կոչերով:
Իսրայելական զինուժի փոխանցմամբ՝ իսրայելական զրահամեքենան «թիրախավորել է երկու ահաբեկչական կետ» Գազայի հատվածում այն բանից հետո, երբ հրթիռներ են արձակվել Իսրայելի վրա: Դրանցից մեկը, ըստ հաղորդագրության, պայթել է Իսրայելի հարավում, մյուսը չեզոքացվել է:
Նկատենք, որ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը քննադատել են նաև Միացյալ Նահանգների աջակիցները՝ մտահոգություն հայտնելով, որ ավելի է դժվարանում այս տարածաշրջանում խաղաղության շուրջ բանակցություններ վարելը: