Աղտոտված օդը վնասում է նորածինների ուղեղը. ՅՈւՆԻՍԵՖ
Ողջ աշխարհի մակարդակով մինչև մեկ տարեկան հասակում գտնվող 17 մլն երեխա թունավոր օդ է շնչում: Օդն աղտոտող նյութերը կարող են հավերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին:
BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին իր զեկույցում նախազգուշացնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Ամենից շատ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երկրներում բնակվող երեխաներին: Ավելի քան 12 մլն մարդ բնակվում է աղտոտված միջավայրում, որը 6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:
Եվս 4 մլն մարդ ռիսկի է ենթարկվում Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ աղտոտված օդի որոշակի մասնիկներ շնչելը կարող է վնասել ուղեի հյուսվածքները և բացասաբար ազդել ճանաչողական գործառույթի զարգացման վրա:
Կազմակերպությունը զգուշացնում է, որ շրջակա միջավայրի վնասակար ազդեցության հետևանքները զգացվելու են մարդու ողջ կյանքի ընթացքում: