Թրամփը նոր բախումներ հրահրեց Պաղեստինում
Այս թեմայով
- Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ
- ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
- Հռոմի Պապը Էրդողանին հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
- ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է․ Ռոհանի
Պաղեստինցի եւ իսրայելցի զինծառայողների միջեւ Հորդանանի արեւմտյան ափին՝ Հեբրոնի կենտրոնում, բախումներ են սկսվել, հայտնում է Sky News Arabia–ն։
Սա պաղեստինյան տարածքներում առաջին բախումներն են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում եւ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխում է այնտեղ։ Արդեն նախօրեին Պաղեստինի քաղաքների փողոցներում մարդիկ ցույցեր էին սկսել եւ այրում էին ԱՄՆ դրոշները։
Հինգշաբթի ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հանդես էր եկել նոր ինթիֆադայի՝ պաղեստինյան ապստամբության հռչակմամբ։