Գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը
Վրաստանում 3 հոգու ձերբակալել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Մարաբդա-Կարծախ տեղամասի ռելսերը գողանալու համար, գրում է sputnik-georgia.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ջավախքի Նինոծմինդա քաղաքից ոչ հեռու: Գողությունը կատարվել է նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտն է դարձել միայն երեկ։ Կասկածյալներին ձերբակալել են Նինոծմինդայում։ Ընդ որում, առգրավվել էնաեւ գողունը՝ ռելսերը։
Եթե մեղադրանքը հաստատվի, ապա ռելսագողերը կարող են ճաղերի ետեւում հայտնվել 4-7 տարի։
Top-News.am