Ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել մի շարք մարզերում, այդ թվում շտապօգնության ավտոմեքենան
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 6-ին, ժամը 21:25-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սեւան–Գավառ հատվածի 12-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 35 OA 974 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19։52-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի կամրջի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Երեւան հատվածի 1-ին կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 35 FX 287 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 25 US 164 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18:08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում՝ ավտոճանապարհին հարակից ձորակում, առկա է վթարված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Ռյա Թազա հատվածի 4-րդ կմ-ին «Lexus» մակնիշի 35 MR 853 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։52-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածի 24-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 35 SZ 122 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 03:34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարhը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ից «Opel» մակնիշի 34 LQ 068 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին տեղափոխել են Արզնու խճուղու թիվ 1 հասցե։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Շրջադարձային փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ձյան եւ մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: