Թուրքիայի նախագահը 65 տարվա ընդմիջումից հետո այցելում է Հունաստան, իսկ երբ կժամանի Հայաստան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- 2700 տարվա տաճար է հայտնաբերվել՝ բազմաթիվ ընծաներով զոհասեղանով
Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական` վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:
Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «բացառիկ նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, նշելով, որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:
Միգրացիոն ճգնաժամից բացի թուրք և հույն առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ Էրդողանը կպահանջի նաև ութ զինծառայողների արտահանձումը, որոնք փախչել են Հունաստան անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Այսպիսով, Թուրքիայի նախագահը շատ կարեւոր քայլ է անում, հաղթահարելով տասնամյակներով, հարյուրամյակներով ձեւավորված բարդույթները։ Եւ այստեղ հարց է առաջանում, իսկ երբ հաջորդ անգամ Թուրքիայի նախագահը կայցելի Հայաստան։ Մի՞թե Գյուլի այցից միայն 65 տարի անց։