Երուսաղեմը ոչ Իսրայելի, ոչ էլ Պաղեստինի մայրաքաղաքն է․ Երուսաղեմը բոլորինն է
Այս թեմայով
- Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ
- ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
- Հռոմի Պապը Էրդողանին հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
- ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է․ Ռոհանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Ճիշտ է, դեռ 1995 թվականին էր Կոնգրեսը նման որոշում կայացրել, բայց այն չէր իրականացվում։ Հիմա Թրամփը որոշեց խառնել ամբողջ աշխարհը եւ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք։
Ընդ որում, Թրամփը չի շեշտել, թե խոսքն ամբողջ Երուսաղեմի, թե արեւմտյան թաղամասերի մասին է, իսկ երբ չի նշվում այդ մասին լարվածությունն ավելի է խորանում։ Բանն այն է, որ Իսրայելը ամբողջ Երուսաղեմը, այդ թվում եւ 1967-ին գրաված հին քաղաքը համարում է իր մայրաքաղաքը, իսկ Պաղեստինը Արեւելյան Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը։
Այսպիսով, աշխարհը եւս մեկ լարվածության օջախ ունեցավ։ Երուսաղեմը, որ դարձել է բազմաթիվ պատերազմների պատճառ, այդ թվում մի քանի արյունալի խաչակրաց արշավանքների հիմնական շարժառիթ, եւ որը դեռ երկու հազար տարուց մի փոքր ավելի վաղ գրավել էր մեր Տիգրան Մեծը, դարձել է նոր, վտանգավոր կոնֆլիկտի պատճառ։
Եւ ժամանակն է, որ վերջապես աշխարհը,այդ թվում իսրայելցիներն ու պաղեստինցիները հասկանան, որԵրուսաղեմը՝ Սուրբ քաղաքը ոչ Իսրայելի, ոչ էլ Պաղեստինի մայրաքաղաք չի կարող լինել։ Երուսաղեմն աշխարհի քաղաքն է։ Երուսաղեմը բոլորինն է։ Երուսաղեմը պետք է հատուկ կարգավիճակ ստանա։
Top-News.am