Ավազակային հարձակում Գյումրիում. կապկպել են դպրոցի փոխտնօրենին ու դանակի սպառնալիքով փող ու ոսկեղեն հափշտակել
Շիրակի մարզում, դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք Գյումրիի շենքերից մեկի բնակիչ 44-ամյա Ալինա Ա.-ի տան դուռը թակել են եւ տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետեւ կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը եւ դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա եւ արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար: Այնուհետեւ ավազակները դիմել են փախուստի:
Աղբյուրի տեղեկություններով, Ալինա Ա.-ն աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն: