Բրոնզե դարում մետաղական իրերի մեծ մասը պատրաստվել է երկնաքարի մետաղից
Ֆրանսիայի Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի գիտնական Ալբեր Ժամբոնը հաստատել է վարկածն այն մասին, որ բրոնզե դարին վերաբերող մետաղական իրերի մեծ մասը պատրաստված է երկնաքարի մետաղից: Համապատասխան աշխատանքը հրապարակված Journal of Archaeological Science-ում, հաղորդում է EurekAlert-ը:
Ժամբոնը առարակները ռենտգենոֆլուորեսցենտնային սպեկտրաչափով քիմիական անալիզի է ենթարկել: Նա ուսումնասիրել է եգիպտական ուլունքներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. 3200 թվականին, կացին, ապարանջան, Թութանհամոն փարավոնի դաշույնը եւ այլ հին իրեր:
Անալիզի համաձայն՝ բոլոր այս առարկաները բրոնզե դարում պատրաստվել են երկնաքարի մետաղից: