Տոնածառը զարդարելիս 5 մարդ մահացել է
Մեքսիկայի հետ սահմանակից Գվատեմալայի Էլ Կարմեն Ֆրոնտերա քաղաքում տոնածառը զարդարելիս չորս տղամարդ եւ մեկ կին մահացել են, հաղորդում է BBC News-ը:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել արհեստական ծառի եւ բարձրավոլտ գծի շփումից: Հոսանքի հարվածից բոլոր զարդարողները տեղում մահացել են: Մահացածները 17-ից 24 տարեկան էին:
Տեղացի բնակիչներչը պատմել են, որ զարդարված տոնածառը արդեն 20 տարի տեղադրում են նույն վայրում: Նրանք նշել են, որ նախկինում երբեք նման խնդիրներ չեն ծագել: