Երկրաշարժ Իրանում
Իրանի Բուշեր նահանգում չորքշաբթի նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորությամբ Դայեր քաղաքի մոտ, որը Բուշերից 200 կմ է հեռու: Զոհերի կամ վնասվածքների մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա:
Երեքշաբթի Դայերում եւ կից գտնվող Քենգան քաղաքում տեղի էր ունեցել 4,9 եւ 3,8 մագնիտուդով երկու ստորգետնյա ցնցում, որի հետեւանքով 16 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել:
Նոյեմբերի կեսին Քերմանշահ նահանգում՝ Իրանի եւ Իրաքի սահմանին 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, զոհվել էր 569 մարդ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել էին նաեւ տարածաշրջանի այլ երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Իսրայելում: