Սաակաշվիլիին վրանային ճամբարում է, հսկողության տակ
Գերագույն ռադայի մոտ՝ «Նոր ուժերի ռուխի» վրանային ճամբարում, իրավիճակը բավականին հանգիստ է, վրաններից մեկում է կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը հաճույքով չի շփվում մամուլի հետ, հայտնում է ՏՍՆ–ը։ Հարցին, թե հնարավոր համարում է արդյոք, որ նրան կարող են այսօր ձերբակալել, նա պատասխանել է. «Ես տեսական հարցերի չեմ պատասխանում»։ Նա հիմա վրաններից մեկում է, որը հսկում է 3 մարդ։
Իրավիճակը վերահսկում են մի քանի հարյուր իրավապահ, որոնք շրջապատել են Գերագույն ռադայի շենքը։
Մարիինյան զբոսայգում լուսաբացին փորձ էր արվել գրոհել ակտիվիստների ճամբարը։
Մոտ հարյուր իրավապահներին դիմադրություն էին ցույց տվել ակտիվիստները եւ ճայթուկներով պաշտպանել իրենց։ Իրավապահներն արցունքաբեր գազ էին կիրառել։ Դրան ի պատասխան՝ ցուցարարները սկսել էին փայտերով ծեծել նրանց, եւ իրավապահները նահանջել էին։