Ռուսաստանը դադարեցրել է «միջուկային գնացքի» մշակումը. փող չկա
Ռուսական «Բարգուզին» նոր սերնդի մարտական երկաթուղային համալիրի մշակումը չի ընդգրկվել 2018-2027թթ. սպառազինությունների նոր պետական ծրագրում ֆինանսավորման պակասի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի բոլոր հրթիռային ծրագրերի համար գումար չկա, ժամանակավոր ստիպված էինք զոհաբերել «Բարգուզինը»՝ հանուն «Սարմատայի» եւ ՌԴ-26 «Ռուբեժ»–ի, որոնք ընդգրկվել են նոր պետական ծրագրում»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ ռազմաարդյունաբերական ոլորտից։
Նրա խոսքով՝ «Բարգուզինի» մշակումը դադարեցվել է 2016-ի աշնանը։ Դրա աշխատանքները սկսվել էին 2012 թվականից։ Ենթադրվում էր, որ դա լինելու է «միջուկային գնացք», որն ի վիճակի կլինի 6 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կրել։ Այն շահագործման պետք է հանձնվեր 2020 թվականին։