Նոր տարվա տոներին Մոսկվայում կրճատվելու է ոգելիցի վաճառքը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Նոր տարվա տոներին նվազեցվելու է ոգելից խմիչքների վաճառքը։ Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները։
Մոսկվայի կառավարությունը տոնական միջոցառումների կազմակերպիչներին եւ իրավապահ մարմիններին առաջարկել են կանխել գարեջրի վաճառքը ապակե տարաներով։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն զանգվածային միջոցառումների վայրերին, այլ նաեւ զբոսայգիներին։ Արգելվելու է նաեւ ոչ ոգելից խմիչքների վաճառքն ապակե տարաներով։
Հատուկ շեշտվում է, որ բարերի եւ ռեստորանների վրա այս սահմանափակումը չի տարածվում։
Top-News.am