PKK-զինյալները կրակել են իրանցի զինվորների վրա
Դեկտեմբերի 4-ի առավոտյան թուրք-իրանական սահմանամերձ գոտում՝ Իգդիր նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակել են իրանցի զինվորների վրա։ Ըստ թուրքական «Aydinlik» լրատվակայքի՝ դրա հետեւանքով սպանվել է իրանցի մեկ զինվոր, չորսն էլ վիրավորվել են։
Աղբյուրն ընդգծում է, որ թուրքական կողմն իր օգնությունն է առաջարկել իրանցի զինվորներին եւ նրանց տեղափոխել Իգդիրի հիվանդանոցներից մեկը, քանի որ իրանական հիվանդանոցը զորամասից շատ հեռու էր գտնվում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Իրանում գործում են «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զինյալները, որոնք հանդիսանում են PKK-ի թևերից մեկը։