ԱՄԷ-ում մեքենան խաղի ժամանակ մտել է խաղադաշտ (Տեսանյութ)
Ուշագրավ միջադեպ է գրանցվել ֆուտբոլի Արաբական Միացյալ Էմիրությունների պատանեկան առաջնության խաղում: «Ալ Ջազիրա» եւ «Շաբաբ Ալ-Ահլի» թիմերի հանդիպման ժամանակ մեքենա է մտել խաղադաշտ: Այդ միջադեպի պատճառով «Ալ Ջազիրա» ակումբը տուգանվել է 11.5 հազար եվրո: