Փեսան հարսանիքի օրը դանակի 6 հարվածով սպանել է հարսին
Թուրքիայի Բուրսա քաղաքում տեղի ունեցած սպանությունը ցնցել է բոլորին։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ 23-ամյա Մեթեհան Յուրթօղլուն եւ 22-ամյա Գյուլլու Յուրթօղլուն երկար ժամանակ սիրահարված են եղել, սակայն աղջկա ծնողները դեմ են եղել։ Աղջիկն սպառնացել է փախնել սիրած տղայի հետ, որից հետո աղջկա ծնողները համաձայնվել են հարսանիքով ճանապարհել աղջկան։
Սակայն հարսանիքի օրը փեսան դանակի 6 հարվածով սպանել է հարսին։ Ոստիկանությունում նա հայտնել է, թե սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա։