Սահակաշվիլիին ձերբակալել են (Տեսանյութ)
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին ուժայինները ենթադրաբար հետ են քաշել շենքի տանիքից, որտեղից նա սպառնում էր ցած նետվել, փոխանցում է Lb.ua-ն:
«Սաակաշվիլիին տանիքի եզրից հետ են քաշել, հավանաբար, ուժայինները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ իրավապահները շենքի տանիքին Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են:
Սաակաշվիլիի համախոհներից Դավիդ Սակվարելիձեն երեքշաբթի առավոտյան հայտնել է, որ անհայտ անձինք կոտրել են Կիեւում Սաակաշվիլիի բնակարանի դուռը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավապահները նրան այցելել էին խուզարկություն կատարելու քաղաքական գործչի ակցիաների ֆինանսավորման վերաբերյալ քրեական գործի շրջանակում: Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիք եւ սպառնացել է ցած նետվել: