Ինչպես պիցցա պատրաստել անկշռության պայմաններում (Տեսանյութ)
Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամները որոշել են իրենց ամենօրյա ճաշացանկի մեջ զանազանություն մտցնել պիցցայով: Տոնական ընթրիքը հաջողվել է պատրաստել իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլիի շնորհիվ: Նա ՆԱՍԱ-ի կենտրոնի հետ կապի սեանսներից մեկի ժամանակ պատմել է, որ շատ է կարոտում իր ազգային խոհանոցին:
Դրանից հետո հատուկ տիեզերանավով ՄՏԿ են հասցվել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Եվ տիեզերագնացները կարողացել են պիցցա պատրաստել անկշռության պայմաններում: Անձնակազմի արձագանքը հաշվի առնելով՝ ամենեւին էլ վատ չի ստացվել, քան Երկրում, հայտնում է «Ռոսիա 24»-ը: