Որ երկրներում է կարելի ամենաշահավետ պայմաններով հիփոթեքով բնակարան ձեռք բերել
Վերլուծաբանները պարզել են՝ որ երկրներում է կարելի ամենաշահավետ պայմաններով հիփոթեքով բնակարան ձեռք բերել: Ուսումնասիրության արդյունքներով կիսվել է Вести. Экономика-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հիփոթեքի ամենաշահավետ պայմանները Ճապոնիայում են. այնտեղ միջին տոկոսադրույքը կազմում է տարեկան ընդամենը 1.2 տոկոս: Այնուամենայնիվ, այս երկրում բնակարանները շատ թանկ են. օրինակ, Տոկիոյում մեկ քառակուսի մետրի արժեքը 7-8 հազար դոլար է:
Ամենաշահավետ պայմաններով հիփոթեքով բնակարան ձեռք բերելու վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեյցարիան. այստեղ միջին տոկոսադրույքը կազմում է .4 տոկոս:
Վարկանիշի երրորդ տեղում հայտնվել է Ֆինլանդիան՝ 1.5 տոկոս տոկոսադրույքով, չորրորդ տեղում՝ Շվեդիան (1.87 տոկոս տոկոսադրույք): Հնգյակը եզրափակում է Սլովենիան՝ 1.92 տոկոս տոկոսադրույքով: