Մասամբ շրջափակվել է «Դոմոդեդովո» օդանավակայանը
Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը զննման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա, ինչից հետո տարածքը շրջափակվել է, հայտնում է ria.ru-ն:
Ուղևորի կեղծ հայտարարությունից հետո համապատասխան մարմիններն իրականացրել են անվտանգության ապահովման հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ, սակայն տեղափոխման համար արգելվող որևէ իր կամ նյութ չի հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ մուտքերից մեկը փակվել է, մինչդեռ ռումբի մասին կեղծ հայտարարություն արած մարդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ միջադեպն ուղևորների և չվերթների սպասարկման բնականոն ընթացքի վրա չի ազդել: