Նվերների պատվերների եւ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր
Դեկտեմբերի 4-ին նշվում է Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն՝ Նվերների պատվերների եւ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր: Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են այդ ձմեռային հրաշագործին եւ անհամբերությամբ սպասում Ամանորին:
Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, եւ այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին: