Պրահայում կամրջի փլուզման հետևանքով չորս մարդ է տուժել
Պրահայում փլուզվել է Վլտավա գետի վրա կառուցված հետիոտների և հեծանվորդների համար նախատեսված կամուրջը: Հաղորդում է չեխական ЧТК գործակալությունը: Փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մարտին Կավկան հայտնել է, որ չորս մարդ է տուժել՝ որոնցից մեկի վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել դեկտամբերի 2-ին ցերեկվա ժամին: Վլտավայի վրա 250 մետր երկարությամբ կամուրջը Տրոյա շրջանում կառուցել է 1984 թվակաին: Տրոյան քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է՝ այստեղ է գտնվում Պրահայի գազանանոցը, բուսաբանական այգին, Տրոյսկի դղյակը: