Apple-ը սխալ անմիջապես շտկելու համար թարմացումն ավելի վաղ է հրապարակել
Apple-ը դեկտեմբերի 2-ն iOS 11.2 բջջային սարքերի օպերացիոն համակարգի թարմացումն է հրապարակել , փոխանցում է «Մեդուզան»:
Թարմացման մեջ վերացվել է այն սխալը, որի պատճառով շատ օգտատերերի հեռախոսները դեկտեմբերի 2-ին 00:15-ից հետո ինքնուրույն վերագործարկվում էին: Խնդիրը կապված էր հավելվածների աշխատանքի հետ, որոնք պարբերաբար օգտագործողին ծանուցում էին ուղարկում:
The Verge-ը նշում է, որ սովորաբար, iOS-ի թարմացումները թողարկվում են երեքշաբթի, շաբաթ թարմացման թողարկումը, հավանաբար, կապված է սխալն անմիջապես շտկելու անհրաժեշտության հետ: