«Շերեմետեւո» օդանավակայանում չեղարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության 20 չվերթ
«Աէրոֆլոտը» անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն չեղարկել է 20 չվերթ, որոնք պետք է ժամանեին ու մեկնեին Շերեմետեւո օդանավակայանից դեկտեմբերի 2-ին, հայտնում է ավիաընկերության կայքը։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր ինը չվերթների չեղարկման մասին։
«Շերեմետեւո օդանավակայանում աշխատունակության սահմանափակումների հետեւանքով «Աէրոֆլոտը» փոխում է դեկտեմբերի 2-ի չվացուցակը»,- ասվում է հաղոդրագրության մեջ։
Մասնավորապես չեղարկվել են չվերթները «Շերեմետեւոյի» ու Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Միներալնիյե Վոդիի, Դյուսելդորֆի, Կրասնոդարի, Մալագայի,Մինսկի, ՄԻլանի, Հռոմի ու Ստամբուլի միջեւ։
Եւս 58 չվերթ հետաձգվել է։