Իրանի նավթի նախարարը եւ «Լուկօյլի» ղեկավարը քննարկել են նավթի մատակարարումների եւ հանքավայրերում ներդրումների հարցերը
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանղանեն եւ ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության ղեկավար Վաղիթ Ալեքպերովը Վիեննայում աշխատանքային հանդիպման շրջանակում քննարկել են Իրան նավթի մատակարարումների եւ «Մանսուրի» ու «Աբ թեյմուր» հանքավայրերում ներդրումների հարցերը: Այս մասին լրագրողներին հայտնել է Զանղանեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թրեյդինգը (նավթի եւ նավաթամթերքի առքն ու վաճառքը) ընթանում է: Լավ է ընթանում: Նաեւ խոսել ենք իրանական հանքավայրերում ներդրումների մասին: Ես հույս ունեմ, որ մենք համաձայնության կգանք»,- ասել է նա:
Ալեքպերովը Զանղանեի հետ հանդիպման նախաշեմին լրագրողներին ասել էր, որ ծրագրում է քննարկել 2 նախագիծ՝ «Մանսուրին» եւ «Աբ թեյմուրը»:
«Կան մի շարք հարցեր, որոնք մեր մասնագետներն այսօր չեն կարող համաձայնեցնել: Մշտական խորհրդակցություններ են անհրաժեշտ: Իսկ հարթակը, որտեղ ընթանում է ՕՊԵԿ նիստը, լավագույններից մեկն է բոլորին հանդիպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել էր Ալեքպերովը: