Հռոմի պապը կողմնակիորեն սատարել է ԱՄՆ-ում նավթատարի դեմ հանդես եկող հնդկացիներին
Բնիկ ժողովուրդների հողերին վերաբերող ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի նրանց համաձայնությամբ: Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այսպիսով Պապը կողմնակիորեն սատարել է ԱՄՆ-ի հնդկացիներին, որոնք դեմ են Հյուսիսային Դակոտա նահանգում նավթատարի կառուցմանը
Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանցիսկոս պապը տնտեսական զարգացման եւ իրենց հողերի եւ մշակույթի պաշտպանության իրավունքների համադրումն առանցքային խնդիր է համարել:
Ավելի վաղ ԱՄՆ-ում դատարանը մերժել էր հնդկական ցեղերի հայցը, որոնք փորձում են դադարեցնել Dakota Access նավթատարի շինարարությունը՝ խնդելով, որ նախագծի իրականացումն իրենց կխանգարի կրոնական արարողություններ կազմակերպել:
Նախագիծը, որը պետք է ավարտին հասցվել դեռեւս անցյալ տարի, ձգձվում է մի քանի հարյուր ակտիվիստների բողոքների պատճառով, որոնք մտավախություն ունեն, որ այն բացասաբար կանդրադառնա խմելու ջրի որակի վրա եւ կհանգեցնի հնդկացիների սրբազան հողերի պղծմանը:
2016 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել էին քննարկել խողովակաշարի երթուղին, սակայն հունվարին նոր նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել շինարարությունը վերսկսելու մասին: