Ռուսաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդ մոտ երկու միլիոն մարդ է ապրում
Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ Ռուսաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդ մոտ երկու միլիոն մարդ է ապրում։ Ստացվում է, որ Ռուսաստանի ամբողջ բնակչության մոտ 1,5 տոկոսը տառապում է այս ծանր հիվանդությունից։
Ամերիկացի գիտնականները վստահ են, որ հիվանդությունը տարածվել է ՌԴ իշխանությունների այս ոլորտում վարած քաղաքականության լիակատար ձախողմամբ։
Միաժամանակ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Վադիմ պոկրովսկին նշել է, որ հիվանդների միայն կեսը գիտեն, թե ինչ վիճակում են գտնվում։
Գիտնականները նշում են, որ քարոզչույունը ճիշտ չի իրականացվում, իսկ բացատրական աշխատանքը հեռու է բավարար լինելուց։
Ռուսաստանը ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդների թվով աշխարհում առաջին տեղում է։
Top-News.am