Հայաստան-ԵՄ համաձայնագիր՝ ընդամենը լավ սկիզբ
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 օգոստոսի 2018թ., 00:00
Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ) Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Երևանում Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի «Էրեբունի պլազայում» տեղի ունեցածի հետ Բաքվում խաբեբաները գունավոր պրինտերով մանաթ են տպել Թուրքիան չի սատարել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները, չի սատարի նաեւ Իրանի դեպքում Լուկաշենկոն հեռացրել է երկու նախարարի եւ հայտարարել ԱԽ քարտուղարի ծառայական անհամապատասխանության մասին Լարսի անցակետում գերծանր վիճակը շարունակվում է Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Վերա Բրեժնևան ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը Տղերքը խմել էին ու քնա՞ծ մնացել ԱՄՆ-ն թիկունքից հարվածեց Թուրքիային Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Վրացական կողմում սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է 3,5 կմ Amazon-ը կարող է դառնալ 1 տրլն դոլար արժեքով 2-րդ ընկերությունն աշխարհում Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան ՍԱՊԾ-ի պարզաբանումը ՀՀ տարածքում ադրբեջանական ծագման ձմերուկի վերաբերյալ Ռուսաստանը պնդում է՝ անցյալ տարի ավարտել է իր քիմիական զինանոցի վերացումը Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ևս մեկ սխալ կրակոցը ծանր կորուստների կհանգեցնի Նավթի գները մի փոքր նվազել են Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում Մինչեւ 2050 թվականը Ջակարտան կարող է ջրի տակ անցնել Քաթարը դավաճանեց Թուրքիային նեղ պահին․ թուրքական պարբերական «Ազիզյաններ» սիթքոմը կարող է փակվել «Հրապարակ». ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս ձերբակալել նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Ադրբեջանական TAP գազատարի կառուցումը հիասթափեցնում է իտալացիների. The New York Times Իսպանիայում Վրաստանից եւ Հայաստանից «օրենքով գողերի» են ձերբակալել ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս է հրավիրել Անկարան պետք է ապահովի իր Կենտրոնական բանկի անկախությունը Յագլանդը՝ Ադրբեջանին. Մենք չենք ընդունում քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նորվեգացի նախարարը պաշտոնից զրկվել է Իրան ուղեւորության պատճառով Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել Իրանի տնտեսական խնդիրների պատճառը նաև ներքին կառավարման սխալներն են. Այաթոլլա Ալի Խամենեի Չճանաչված երկրների Եվրոպայի Գավաթն՝ Արցախում Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել Կրեմլը մեկնաբանել է Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Գագիկ Խաչիկյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էրդողանի փեսան հայտարարել է լիրան փրկելու ծրագրի մասին Անջելինա Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Իրականում 682 հազար մարդ է լքել Հայաստանը, ոչ թե 1 մլն 22 հազար Կինը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ մերկ տղամարդուն գաղտնի տեսագրելու համար Հայկական կողմը Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով. Արծրուն Հովհաննիսյան «Ոչ ոք, ոչ մի պետություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին». Էրդողան Երբ կկայանան «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետաձգված խաղերը Չեղարկվել Է Իրաքի վարչապետի այցն Իրան «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներին բերել են կառավարության դիմաց ցույց անելու Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում Արտաշատում խիստ դժգոհ են հարկային մարմիններից. դուրս են եկել փողոց Բուխարեստում հակակառավարական ցույցերը շարունակվում են Չեղարկվել է Իրաքի վարչապետի այցն Իրան Կքննարկվի կարկուտից ու փոթորիկից տուժած տնտեսություններին հնարավոր աջակցության չափը Հունական «ոսկե» վիզաներն ամենապահանջվածն են Եվրոպայում Իտալացի բուժքույրն իր հիվանդանոցին ժառանգել է 600 հազար եվրո Ինչո՞ւ է այս տարի գյուղմթերքը թանկ Ռոնալդուի առաջին գոլը «Յուվենտուսում» (Տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար Զրո եվրո անվանական արժեքով 100 հազար թղթադրամ է վաճառվել Նազարբաեւը եւ Պուտինը քննարկել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը Ի՞նչ եք ակնկալում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից (Հարցում) «Կյանքը Նիկոլի հետ հիասքանչ է» (Տեսանյութ) «Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել Էդեն Ազարին Մանչեսթրում 10 մարդ է վիրավորվել կրակոցների հետևանքով «Արցախը» և «Արարատը» հաղթանակներ տոնեցին երկրորդ տուրում Ուրեկիում փրկարարները 9-ամյա ՀՀ քաղաքացու են փրկել Թուրքիայում պայքարում են բորդելի հարուստ սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի ժառանգության համար Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա Վերափոխումն Սուրբ Աստվածածնի Հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Փաստաբանության վրա այս աննախադեպ ճնշումը դադարեցվելու է Կալանավորեցին նաեւ Հովիկ Աբրահամյանի եղբորը
Հարցում

Հայաստան-ԵՄ համաձայնագիր՝ ընդամենը լավ սկիզբ

Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց:

Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։

Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։
Ի՞նչ է տալու Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը Հայաստանին:

Նախ՝ այս համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։

Երկրորդ՝ համաձայնագիրը ոչ միայն դեկլարատիվ առումով անդրադառնում է ոլորտներին ու առկա խնդիրներին, այլև շեշտում է այն չափանիշները, որոնց շրջանակներում պետք է տրվեն լուծումները:

Երրորդ՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստան- ԵՄ հարաբերությունների խորացման համար: Որքան արագ, բազմակողմանի և լրիվ կիրականացվեն համաձայնագրի դրույթները, այնքան ավելի խորը և արդյունավետ հարաբերությունների մասին կարող ենք խոսել:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տալիս է իրական հնարավորություններ՝ դառնալու կամուրջ և բարձրացնելու պետության հեղինակությունը։

Համաձայնագրի իրականացման համար Հայաստանին ավելի շատ քաջալերում են, քան պարտավորեցնում: Համաձայնագրի կատարումը մնում է գիտակցման, բարի կամքի դրսևորման և քաղաքական կամքի վրա: Չկա պատասխանատվության մեխանիզմ, որը ազդակ կհանդիսանա համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը դա թողնում է հասարակության կողմից պահանջատիրության գիտակցման վրա:

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկայլ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը: Ընդունենք, որ հասարակության լայն զանգվածներն ունեն շատ աղոտ պատկերացումներ և հետաքրքրություններ՝ համաձայնագրի շուրջ։

Պատահական չէ, որ համաձայնագրում բազմաթիվ հոդվածներ կան` 89, 102, 103, 366, որոնք նվիրված են հասարակությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է և իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը: Հետևաբար, պատրաստ կլինի՞ հասրակությունը ռեֆորմների, կզբաղվի՞ դրանով, գործը առաջ կգնա, չի՞ զբաղվի, համաձայնագիրը կդառնա հերթական փաստաթուղթ, որտեղ միայն բարի ցանկություններ են և եվրոպական չափանիշների երազանք: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, միայն դրա գիտակցումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն կտան՝ համաձայնագիրն իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն և հասարակությունը, և պետությունը:

Այս համաձայնագիրը կդառնա շրջադարձային, եթե հասարակությունը և քաղաքացին դառնան նրա պատվիրատուն։ Կարևոր է, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա որոշակի արժեհամակարգերով հասարակություն ձևավորելու և զարգացնելու համար։

Կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որ այս ամենը կյանքի կկոչվի, և Հայաստանում արմատակալած ֆեոդալական բարքերը իրենց տեղ կզիջեն։

Ըստ իս՝ երաշխիքները նույնքան են, որքան թերահավատությունը։ Սա նշանակում է, որ ամեն ինչ առջևում է՝ երկրում կհաղթեն առաջադիմական մտածողությամբ ու պատկերացումներով անհատները և շրջանակնե՞րը (իշխանության մեջ և իշխանությունից դուրս), թե՞ միջնադարյան պատկերացումներով կլանները, ուժերը, անհատները։

Այս հարցի պատասխանը կախված է մեզնից յուրաքանչյուրից, բայց առաջին հերթին՝ իշխանություններից։ Այսպիսին է այսօրվա հայաստանյան իրականությունը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan