Թրամփը Քիմ Չեն Ընին «հիվանդ շան ձագ» է անվանել (տեսանյութ)
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարեփոխումների թեմայով երեկվա ելույթի ժամանակ անդրադարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընին՝ նրան «հիվանդ շան ձագ» անվանելով:
Ինչպես նշում է The Hill-ը, 71-ամյա Թրամփն ասել է, որ հարկային խոշոր կրճատումներ ենթադրող նոր ծրագիրը «վառելիք» կդառնա ամերիկյան տնտեսության համար: Այնուհետ Թրամփն անսպասելիորեն փոխել է թեման՝ հիշելով հյուսիսկորեացի առաջնորդ Քիմ Չեն Ընին:
«Այդ մարդ-հրթիռը, նա հիվանդոտ շատ ձագ է»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Փհենյանի կողմից հզոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: Հյուսիսկորեական կողմի փոխանցմամբ՝ այն կարող է ծանր միջուկային մարտագլխիկ կրել ու խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Նշվում է, որ հրթիռի փորձարկումն անցել է բարեհաջող, այն ընկել է Ճապոնիայի ափերի մոտ:
Ավելի վաղ Թրամփը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից՝ Կիմ Չեն Ընին անվանելով «փոքրիկ մարդ-հրթիռ», ինչպես նաև սպառնալով ամբողջովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան:
Մինչդեռ պաշտոնական Փհենյանը պատասխանել է, որ հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են: