Թուրք կուսակցապետը Էրդողանի կողմից արտասահման ուղարկված միլիոնավոր դոլարներրի ապացույցն է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդարանում իր կուսակցության խմբակցության ժողովում ներկայացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների անուններով դեպի օֆշորային գոտիներն միլիոնավոր դոլարների փոխանցումների փաստաթղթերը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոշոր չափի գումարների փոխանցումները հաստատող փաստաթղթերը հրապարակելուց հետո դիմել է Էրդողանին՝ ասելով․ «Եթե խոսքի տեր մարդ ես, ապա հրաժարական տուր»։
Ավելի ուշ Էրդողանի փաստաբանը հայտարարել է, թե Քըլչդարօղլուն կեղծ փաստաթղթեր է ցույց տվել։
Նշենք, որ օրեր առաջ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե Էրդողանը բոլորին խորհուրդ է տալիս հանուն երկրի արժույթի թուրքական լիրա դարձնել իրենց մոտ գտնվող դոլարները, սակայն իր ազգականները միլիոնավոր դոլարներ են ուղարկել հարկային դրախտ համարվող օֆշորային գոտիներ։
Էրդողանն էլ իր հերթին պատասխանել էր, որ եթե Քըլըչդարօղլուն գեթ մեկ դոլարի ապացույց ներկայացնի, ապա ինքը հրաժարական կտա։