Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին
Հարցում

Ահա այսպես բոլշեւիկները մտան Հայաստան

Դասագրքերից, վավերագրական եւ գեղարվեստական կինոնկարներից շատերն են տեսել, թե ինչպես են բոլշեւիկները ժպիտները դեմքին Իջեւանի մատույցներից մտնում Հայաստան, եւ թե ինչպես է ժողովուրդը ցնցությամբ ընդունում նրանց։

Իսկ թե իրականում ինչպես են նրանք մտել Հայաստան եւ ինչպիսին է եղել ժողովրդի առաջին տպավորությունը, գրեթե որեւէ մեկը չի գրել։ Երբ բոլշեւիկները մտել են Իջեւանի գավառի Կունեն գյուղ, տատս ընդամենը տասը տարեկան էր եւ շատ լավ հիշում է, թե ինչ եղավ, երբ բոլշեւիկները մտան գյուղ։

«Երբ բոլշեւիկներն իրենց պոպոզ փափախներով, ձիերի վրա նստած մտան գյուղ, հայրս նրանց հրամանատարներին տեղավորեց մեր տանը՝ հյուրասենյակում։ Լավ հաց տվեցինք, իսկ երբ առավոտյան արթնացանք, տեսանք ոչ բոլշեւիկները կան, ոչ պատերին եւ գետնին գցած կարպետներն ու գորգերը»,- պատմում էր տատս։

Իսկ երբ նեղված էր լինում ասում էր՝ որտեղ լիսացրիր, որտեղ ես մթնացնում, որից հետո խորհրդավոր հայացքով նայում ու ասում էր՝ մինչեւ տասը տարեկանը ես ջրի տեղ գինի եմ խմել։ Ու հիշում էր, որ Սուրբ ծննդին եւ Զատկի տոնին մայրն իրեն եւ եղբայրներին հանձնարարում էր գյուղի համեմատաբար աղքատ բնակչությանը միս եւ քաղցրեղեն բաժանեն։ «Բոլշեւիկները եկան, տոներն էլ վերացավ՝ ապրուստն էլ»,- տխրությամբ ասում էր նա ու այս ու այն կողմ էր նայում, կարծես ուզում էր տեսնել, հասկանալ, թե իրեն չար մարդիկ լսեցին, թե ոչ։

Տատս արցունքներն աչքերին արդեն պատմում էր, որ բոլշեւիկների առաջին մուտքից արդեն շաբաթներ անց, երբ նրանք կրկին գյուղ մտան, հենց տան առաջ սպանեցին հորը։ Նաեւ ասում էր, թե սպանեցին նաեւ պապիդ հորեբորը, իսկ հորը այնքան ծեծեցին, որ հետո շատ չապրեց։ Ասելուց հետո կրկին այս ու այն կողմ էր նայում։

Բոլշեւիկների մուտքից անցել է գրեթե հարյուր տարի, բայց նրանց մտնելու ձեւերը, եղանակները իրենց հետեւանքը թողել են մինչ օրս։ Տատս, որ ընդամենը երեքամյա կրթություն էր ստացել եւ հպարտանում էր Ներսիսյան դպրոցն ավարտած եւ Երկրորդ աշխարհամարտից չվերադարձած եղբորով, պատմում էր նաեւ գյուղի կոլեկտիվացման, կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին։ Եւ այսօր, երբ կանայք իրոք հավատում են, թե տղամարդիկ եւ կանայք հավասար են (ոչ իրավունքի հարցում), կարծում եմ պետք է լսեն, թե ինչ էր պատմում տատս կանանց եւ տղամարդկանց հավասարեցման մասին։

«Պապդ (գյուղի նախագահն էր) եկավ տուն ու հայտնեց, որ քեֆ պետք է անեն, քանի որ կանայք եւ տղամարդիկ արդեն հավասար են։ Ես ասացի, որ չեմ մասնակցի եւ կոլխոզին էլ չեմ անդամագրվի։ Ասեցի, որ կինն ու տղամարդը չեն կարող հավասար լինեն, որ կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ, որ եթե հավասար լինեին, Աստված կին ու տղամարդ չէր ստեղծի։ Կանանց ասում էի, որ չգնան, չանդամագրվեն կոլխոզին, որ չմասնակցեն քեֆին։ Չլսեցին, գնացին, իսկ հաջորդ առավոտյան ժամը վեցին եկան բոլորին հավաքեցին, գերանդին ու փոցխը տվեցին ձեռքները ու ասացին՝ արդեն հավասար եք, հավասար էլ պետք է աշխատեք»,- պատմում էր տատս, որը նաեւ հիշում էր, որ բոլշեւիկների մուտքից հետո ձայնազուրկ էին դարձել եղբայրը եւ ապագա ամուսինը՝ պապս, ու ժպտալով ասում էր, թե քանի որ գյուղում նրանցից բացի այլ տառաճանաչ մարդ չկար, ստիպված պապիդ գյուղի նախագահ նշանակեցին, բայց եղբայրս մնաց ձայնազուրկ։ Իսկ հետո այդ ձայնազուրկ եղբայրը եւ մյուս եղբայրները մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին եւ այլեւս հետ չեկան։ 

Բոլշեւիկների մուտքից անցել է 97 տարի, Հայաստանն արդեն անկախ է, բայց կարծես բոլշեւիկներն այդպես էլ չեն գնացել։ Բոլշեւիկյան մտածողությունը դեռ նստած է մեր ժողովրդի տարբեր շերտերի մեջ, իսկ ոմանք էլ երանությամբ են հիշում խորհրդային արյունով լեցուն տարիները։

Գեղամ Նազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan