Սկանդալ. Ադրբեջանը մերժում է Ռուսաստանի նոր դեսպանին համարելով նրան հայամետ
Ադրբեջանը հրաժարվել է հաստատել Ադրբեջանում Ռուսաստանի նոր դեսպան Գեորգի Զուևի թեկնածությունը: Նման տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական որոշ լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում աղբյուրների:
Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի նման քայլը պայմանավորված է Գեորգի Զուևի «վառ արտահայտված հայամետ դիրքորոշմամբ»:
Նշենք, որ որպես Ադրբեջանում ՌԴ դեսպան Գեորգի Զուևի թեկնածությունը դեռ 2017թ. հուլիսին հաստատվել էր ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի կողմից: