Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Իգլա»-ի գործով անցնող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։
Հիշեցնենք՝ մեղադրող դատախազը պահանջել էր 7 տարվա ազատազրկում։
Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:
Այս գործով առանցքային մեղադրյալներից համարվող՝ Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը («Ժորիկ» մականունով)՝ 2 տարվա ազատազրկման, Կարեն Քոչարյանը՝ 2 տարի 6 ամսվա պայմանական ազատազրկման, Անդրանիկ Քոչարյանը՝ 2 տարվա պայմանական, Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական, Դավիթ Հարությունյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։