Թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով
և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն