Դեն Բիլզերյանն՝ անապատում. հայազգի միլիոնատերը վերադարձել է սոցցանցեր
Այս թեմայով
- Ես ձեր թիկունքում եմ ու հպարտանում եմ ձեզանով. Դեն Բիլզերյանը` հայ զինվորներին
- Instagram-ի «արքայից» մինչև ԱՄՆ նախագահ. Դեն Բիլզերյանը հայտնել է 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
- Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ)
- Տեսանյութ Դեն Բիլզերյանի խելահեղ երեկույթից
Դեն Բիլզերյանը սկսել է հազվադեպ երեւալ սոցցանցերում։ Հիշո՞ւմ եք՝ Դենն առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, ով իր միկրոբլոգի միջոցով հայտնել էր Լաս Վեգասում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, երբ հյուրանոցի պատուհանից հրաձիգը կրակ էր բացել համերգի հանդիսատեսի վրա։
Ըստ երեւույթին, դա է ազդել Դենի վրա ու նա արդեն սոցցանցերում այդքան հաճախ ու այդքան մեծ քանակությամբ լուսանկարներ չի հրապարակում։ Բացի այդ, նրա էջերից անհետացել են «մերկ աղջիկներ ու ժամանց» ոճի էպատաժային հրապարակումները։
Եվ, ահա, այսօր Դենն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, որ նա իր ընկերների հետ միասին ուղեւորվել է անապատ՝ զբոսանքի։ Բայց թե հատկապես որ անապատ՝ Դենը չի նշել։
«Ավազաբլուր»,- մակագրել է լուսանկարը Բիլզերյանը։