Ռուս և լեհ լրագրողները վիճել են՝ ում է պատկանում Արցախը (տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Время покажет» հեռուստաշոուի ժամանակ վեճ է ծագել այն մասին՝ ում դաշնակիցն է Հայաստանը և ում է իրականում պատկանում Արցախը:
Ադրբեջանամետ դիրքորոշումներով հայտնի ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն նշեց, թե Արցախը հստակ Ադրբեջանի մաս է կազմում և որ այդ տարածքի ճակատագիրը լուծելու են Մոսկվան, Անկարան և Թեհրանը, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, ըստ նրա՝ հայերն այս հարցում բաժանված են երկու մասի. մի մասը Ռուսաստանի կողմնակից է, մյուսը՝ Արևմուտքի:
Ի պատասխան դրան, լեհ լրագրող Թոմաս Մացեյչուքը նշեց, որ Արցախը միշտ եղել է հայկական, իսկ Հայաստանն էլ վաղ թե ուշ լինելու է Արևմուտքի դաշնակից և, հեգնանքով անդրադառնալով Շևչենկոյի խոսքերին, նշեց, որ Մոսկվան հայերի եղբայրն ու դաշնակիցը չէ, քանզի զենք է վաճառում Ադրբեջանին՝ ընդդեմ իր դաշնակցի:
Zham.am