2017 թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 10-ը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։
Վահե Նիկոյանն առաջարկել է նաև գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը: Հանձնարարվել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ սպասարկումը: