Ստամբուլի միջազգային օդանավակայանը շրջափակել են՝ կասկածելի պայուսակի պատճառով
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրավապահները հայտնաբերել են կասկածելի պայուսակ, որը թողնված է եղել օդանավակայանի մուտքի դռների մոտ, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Կասկածելի պայուսակը նկատած իրավապահները միանգամից շրջափակել են տարածքն ու ահազանգել ոստիկանություն՝ ահաբեկչության դեմ պայքարի ենթաբաժնի աշխատակիցներին, որոնք մանրազնին ուսումնասիրել են տարածքը:
Մասնագետները տեղում պայթեցրել են կասկածելի պայուսակը, որը, սակայն, պարզվել է՝ դատարկ է եղել: