Ադրբեջանական արդարադատությունն, այնուամենայնիվ, հասավ փոխվարչապետի թոռանը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան՝ Նաիլ Ալլահվերդիեւի գործով դատաքննությունը:
Նաիլ Ալլահվերդիեւին դատարանի դահլիճ են բերել, հայտնում է haqqin.az-ը: Նիստի ժամանակ անկետային տվյալներն են ճշտվել եւ այլ ընթացակարգեր անցկացվել: Անկետային տվյալների ճշտման ժամանակ հաստատվել է, որ Նաիլ Ալլահվերդիեւը (1994 թվականին ծնված) բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, չի աշխատում, բանակում չի ծառայել: Դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Ն. Ալլահվերդիեւը 2017 թվականի օգոստոսի 3-ին Mercedes-Gelandawagen մակնիշի մեքենայով Բաքվի Նարիմանովի շրջանում ճանապարհային պատահարի պատճառ է դարձել, որի հետեւանքով 2 մարդ մահացել է եւ եւս երկուսը ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:
Վարորդի՝ Ն. Ալլահվերդիեւի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 263.3՝ ճանապարհային երթեւեկության կաննոների խախտման, որը հանգեցրել է 2 եւ ավելի մարդկանց մահվան, եւ 264՝ դեպքի վայրից փախուստի դիմելու հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 4 ամիս ժամկետով կալանավորումը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am