Վանում, Սասունում և Մուշում տեղացել է տարվա առաջին ձյունը, եղանակային պայմանների պատճառով փակվել են դպրոցներ (ֆոտոշարք)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Վանի, Բիթլիսի, Սասունի, Մուշի, Էրզրումի ու մի շարք այլ նահանգների տարածքում տեղացել է տարվա առաջին ձյունը, որոշ վայրերում այն կաթվածահար է արել քաղաքային երթևեկությունը:
Ինչպես հայտնում է demokrathaber.org կայքը, Վանի Էրդեմնիթ շրջանում տեղական իշխանությունները ստիպված են եղել մեկ օրով փակել բոլոր դպրոցները՝ եղանակային պայմանների պատճառով:
Հայտնի է նաև, որ ձյունն առանձնակի առատ է եղել նաև Սասունի ու Բիթլիսի լեռնային գյուղերում, որտեղ մեքենաների համար փակվել են որոշ ճանապարհներ: