XVIII դարի հայկական բաղնիքի վերականգնման համար Թուրքիան 3 մլն դոլար է հատկացրել
Թուրքիայում վերականգնում են բաղնիքը, որը կառուցվել էր 1800-ական թվականներին հայ վարպետների կողմից։
Մոտ երկդարյա պատմություն ունեցող բաղնիքը կառուցվել էր Ունյե փոքր քաղաքում՝ Սուլեյման փաշայի կառավարման ժամանակ։ Այն աշխատել է մինչև 1982 թվականից, որից հետո փակվել վթարային վիճակի պատճառով։
Անցած տարի պատմական ժառանգության պահպանման նախագծի շրջանակում ճարտարապետական կառույցի վերականգնման համար հատկացվել էր 11 մլն լիրա (մոտ 3 մլն դոլար)։
1in.am-ի փոխանցմամբ՝ նախագծի նախաձեռնողները հայտնել են, որ վերակառուցումը շուտով կավարտվի, և հաստատությունը կգործի իր ուղիղ նշանակությամբ։