Սաուդյան գահաժառանգ արքայազնը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված պետական վերնախավի գործնականում բոլոր ներկայացուցիչները նախընտրել են պահանջների մինչդատական կարգավորումը: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը New York Times-ի հետ հարցազրույցում:
Գահաժառանգ արքայազնի խոսքով՝ բոլոր ձերբակալվածներին ցույց են տվել քննության նյութերը եւ առաջարկել՝ կա՛մ գործը դատարան հասցնել, կա՛մ գործարք կնքել, որին համաձայնել է նրանց 95 տոկոսը:
«Ձերբակալվածների մոտ 1 տոկոսը կարողացել է ապացուցել, որ անմեղ է, եւ նրանց դեմ գործը կասեցված է: Մոտ 4 տոկոսը հայտարարել է, որ անմեղ է եւ իրենց փաստաբանների հետ դատարան կգնան»,- նշել է բեն Սալմանը:
Արքայազնը նշել է, որ դատախազի տվյալներով՝ փոխհատուցումների վճարման շնորհիվ գանձարան մուտք կարվի մոտ 100 մլրդ դոլար, այսինքն՝ վնասի գումարին գրեթե հավասար:
Նոյեմբերին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն, որը ղեկավարում է գահաժառանգ արքայազնը, կարգադրել է ձերբակալել մոտ 40 ազդեցիկ անձանց, որոնց թվոււմ են թագավորական ընտանիքի անդամներ, նախկին նախարարներ, զինվորականներ եւ ձեռնարկատերեր: Սաուդան Արաբիայում հակակոռուպցիոն արշավի շրջանակներում անցկացող քննության առաջին տվյալներով՝ կոռուպցիոն գործողությունների հետեւանքով յուրացվել է 100 մլրդ դոլարից ավելի:
Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի գործողություններն անկանխատեսելի են. Սատանովսկի
Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)
Լուրեր Հայաստանից - NEWS.am