Հայաստանի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 07:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրեւի տեսքով:
Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում եւ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ: