Սանկտ Պետերբուրգում բռնաբարել են երկու տասներորդ դասարանցիների
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում բռնաբարել են երկու տասներորդ դասարանցիների: Միջադեպերի մասին հայտնի է դարձել նախօրեին:
Առաջին միջադեպի մասին ոստիկանությանը հայտնել է դեռահասների համար նախատեսված կացարաններից մեկի փոխտնօրենը: Նա ասել է, թե աշակերտուհիներից մեկին մեկ տարվա ընթացքում պարբերաբար բռնաբարել է նրա մոտ կենակիցը:
Երկրորդ դեպքի մասին ոստիկաններին հայտնել է դպրոցներից մեկի հավաքարարը: Նա պնդել է, որ տասներորդ դասարանի աշակերտուհիներից մեկին բռնաբարել է 19-ամյա մի երիտասարդ:
Այժմ ոստիկանները ստուգում են ստացված հաղորդագրությունները:
Top-News.am