Թուրքիան Գյուլենին արտահանձնելու համար 7 անգամ դիմել է ԱՄՆ–ին
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտնել է, թե քանի անգամ են Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով դիմել ԱՄՆ–ին։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան ԱՄՆ–ին պաշտոնապես 7 անգամ դիմել է Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով եւ մեկ անգամ էլ դիմել է ձերբակալման պահանջով։
«Պահանջների մեջ մենք ուղարկել ենք նաեւ անհրաժեշտ հիմնավորումները»,–ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը։
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ դատական գործեր են բացվել, որոնցում թիվ մեկ մեղադրյալը ԱՄՆ–ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենն է։ Թուրք իրապահները պնդում են, թե Ֆեթուլլահ Գյուլենի հրահանգով նրա շարժման անդամ զինվորականները ձեռնարկել են հեղաշրջման փորձը։