ՆԱՏՕ-ն անհանգստացած է ԼՂ հակամարտությունով
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունով եւ կոչ է անում զերծ մնալ թեժացումից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նրա խոսքով, չկարգավորված հակամարտությունը Ղարաբաղում անհանգսության տեղիք է տալիս: «Ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ ՆԱՏՕ-ն այստեղ ուղղակի դերակատարում չունի»,- ասել է նա լրագրողներին:
Սթոլթենբերգը նշել է, որ ալյանսն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ ուրախ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների վերականգնմանը: «Մենք հորդորում ենք ձեզ շարունակել գնալ բանակցությունների միջոցով լուծում գտնելու ճանապարհով եւ զերծ մնալ նոր էսկալացիայից»,- հավելել է նա: